Մատչելիության հղումներ

Բելառուսում մեկնարկել է սպանված ցուցարարի գործով դատավարությունը


Բելառուսում մեկնարկել է սպանված ցուցարարի գործով դատավարությունը․ ամբաստանյալի աթոռին են Tut.by կայքի լրագրողն ու Մինսկի հիվանդանոցներից մեկի բժիշկը, դատախազությունը նրանց մեղադրում է բժշկական գաղտնիքի բացահայտման մեջ։

Լրագրողն ու բժիշկը ձերբակալվել են նոյեմբերի 19-ին, երբ Կատերինա Բարիսևիչը, բժիշկ Արտյոմ Սարոկինի հետ զրույցից հետո, հոդված էր հրապարակել հակակառավարական ցույցերի ժամանակ սպանված Ռաման Բանդարենկայի մասին։ Երիտասարդը դրանից մի քանի օր առաջ դաժան ծեծի էր ենթարկվել մի խումբ դիմակավոր անձանց կողմից, որոնք, ըստ իրավապաշտպանների, կապված են Լուկաշենկոյի վարչակազմի հետ։

Իշխանությունները պնդում են, թե ցուցարարը հարբած էր եղել, սակայն, բժիշկը, ով առաջինն էր նրանից արյուն վերցրել, լրագրողին հայտնել էր, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Նրանց դեմ դատական նիստը, դատախազության պահանջով, անցնում է դռնփակ։ Եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի, բժշկին ու լրագրողին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ամիսներ առաջ ճանաչել է խղճի բանտարկյալ`պահանջելով իշխանություններից անհապաղ ազատ արձակել։

Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում անցած օգոստոսի՝ նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, որոնց արդյունքները մինչ օրս ո՛չ ընդդիմությունը, ո՛չ արևմուտքը չեն ճանաչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG