Մատչելիության հղումներ

NASA-ի Perseverance մարսագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել կարմիր մոլորակի վրա


Մարսից Perseverance-ի ուղարկած առաջին լուսանկարներից, 18-ը փետրվարի, 2021թ․

Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի Perseverance մարսագնացը երեկ հաջողությամբ վայրէջք է կատարել կարմիր մոլորակի վրա և այնտեղից ուղարկել առաջին լուսանկարը։

Մասնագետներն ակնկալում են տիեզերք ուղարկված այս ռոբոտի օգնությամբ Մարսի վրա գտնել մանրէաբանական կյանքի հետքեր, եթե, իհարկե, այդպիսիք երբևէ եղել են։

Perseverance-ը վերջին ամսվա ընթացքում Երկրից Մարս հասած արդեն երրորդ տիեզերական սարքն է՝ ավելի վաղ ուղեծիր էին դուրս եկել Չինաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ռոբոտները՝ միևնույն՝ Մարսի վրա կյանքի հետքեր գտնելու, մոլորակի մասին նոր տեղեկություններ ստանալու առաքելությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG