Մատչելիության հղումներ

Զախարովայի խոսքով` Սև ծովում կայացած թուրք-ամերիկյան զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեին


Փետրվարի 9-ին Սև ծովի ավազանում կայացած թուրք-ամերիկյան զորավարժություններն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեին, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն։ Դրանք անցկացվում են մեր սահմանների անմիջական հարևանությամբ և այդպիսով սպառնալիք են հանդիսանում խաղաղությանն ու կայունությանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը` հավելելով. «Տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգների վեցերորդ նավատորմն օր առաջ ցանկանում է թշնամի գտնել»։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում գործող Վեցերորդ նավատորմը տեղեկացրել էր փետրվարի 9-ին կայացած զորավարժությունների մասին, որոնց մասնակցել են նաև թուրքական բանակի F-16 մակնիշի երկու կործանիչ, մեկ հետախուզական օդանավ, ինչպես նաև թուրքական ռազմածովային ուժերի «Օրուջ Ռեիս» և «Թուրգութ Ռեիս» ռազմանավերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG