Մատչելիության հղումներ

Էրդողանի խոսքով՝ վերջին հինգ տարում «Թուրքիան շուրջ 13 հազար ահաբեկիչ է ոչնչացրել»


«Վերջին ավելի քան հինգ տարիների ընթացքում Թուրքիան ավելի քան 13 հազար քուրդ ահաբեկիչ է ոչնչացրել», - Անկարայում կայացած կառավարության նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«2015 թվականի հուլիսից ի վեր 12 հազար 900 ահաբեկիչ է ոչնչացվել, որոնցից 6 հազարը երկրի ներսում, իսկ 6900-ը՝ արտերկրում», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ անցած տարիներին թուրքական բանակի և հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում ոչնչացվել են Քրդական բանվորական կուսակցության մի շարք ղեկավար անդամներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG