Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ տեղեկություններով՝ վերջին օրերին Մարտունու շրջանում 400 պայթյունավտանգ իր է վնասազերծվել


Ռուսաստանցի խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուսաստանցի խաղաղապահներն Արցախում, արխիվ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի տեղեկություններով՝ շարունակվում են ականազերծման աշխատանքները Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի մերձակայքում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին օրերին խաղաղապահ զորախմբի սակրավորային վաշտի զինծառայողները ավելի քան 400 պայթյունավտանգ իր են հայտնաբերել՝ այդ թվում 122 միլիմետր տրամաչափի բեկորա-ֆուգասային արկեր և տանկային սպառազինություն։

«Հայտնաբերված պայթյունավտանգ իրերի մեծ մասը տեղափոխվել է հատուկ այս նպատակով ստեղծված Բալուջայի սակրավորական կենտրոն, որտեղ և վնասազերծվել է։ Այն սպառազինությունը, որի տարհանումը անհնարին էր, ոչնչացվել է տեղում», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG