Մատչելիության հղումներ

Իտալիայի նոր վարչապետը խոստանում է լուրջ բարեփոխումներ իրականացնել


Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և վարչապետ Մարիո Դրագին, Հռոմ, 13 փետրվարի, 2021թ.
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և վարչապետ Մարիո Դրագին, Հռոմ, 13 փետրվարի, 2021թ.

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում կառավարության ծրագիրը հաստատելու հարցով այսօրվա քվեարկությունից առաջ խոստացել է իրականացնել լուրջ բարեփոխումներ և վերականգնել կորոնավիրուսի համավարակից ծանր տուժած երկիրը: Դրագին միասնության կոչով է դիմել օրենսդիրներին և հանրությանը:

«Կլիմայի խնդիրներին և համավարակին արձագանքելու մեր ծրագրի հիմքում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, որոնք կխթանեն նորարարությունը, ֆինանսական քաղաքականությունն աճող ընկերություններին կտա նոր վարկերի հնարավորություն, ամեն բան կարվի ներդրումներ ներգրավելու, կայուն և վերականգնողական տնտեսություն կայացնելու համար, մենք ուզում ենք մեզանից հետո թողնել լավ մոլորակ, այլ ոչ միայն լավ ֆինանսներ»,- ասել է վարչապետը, ով ժամանակին զբաղեցրել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը:

Վաղը կառավարության ծրագիրը քվեարկության կդրվի Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում՝ Պատգամավորական ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG