Մատչելիության հղումներ

Ֆրանսիան խստացնում է պայքարն իսլամիզմի վտանգի դեմ


Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ Ազգային ժողովը, Փարիզ, արխիվ
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ Ազգային ժողովը, Փարիզ, արխիվ

Ֆրանսիայի Ազգային ժողովը վավերացրել է նախագիծը, որի նպատակն է ֆրանսիական քաղաքներում և ավաններում խստացնել պայքարն իսլամիստների դեմ, քանի որ իսլամիզմը սպառնում է հանրապետությանը:

«Հակասեպարատիստական» անվամբ խորհրդարանի ստորին պալատ բերված օրինագծով պետության մարմինները կստանան մզկիթների, դպրոցների և մարզական ակումբների նկատմամբ հսկողությունն ընդարձակելու լծակներ:

Բացի այդ, իշխանությունները կկիրառեն առավել խիստ պատժամիջոցներ բռնությունն արդարացնելու, ինչպես նաև ամուսնությունը կամ կանանց կուսության ստուգումը պարտադրելու փորձերի համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովում վավերացված օրինագիծն ուղարկվել է խորհրդարանի վերին պալատ՝ Սենատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG