Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն աննախադեպ քննադատության է ենթարկել ամենաբարձրաստիճան հանրապետական Միթչ ՄքՔոնելին


Դոնալդ Թրամփը և Միթչ ՄքՔոնելը, արխիվ, Վաշինգտոն
Դոնալդ Թրամփը և Միթչ ՄքՔոնելը, արխիվ, Վաշինգտոն

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփն աննախադեպ քննադատության է ենթարկել Սենատում հանրապետականների փոքրամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելին:

Թրամփի հայտարարությունը հրապարակել է նրա իսկ հիմնադրած «Պահպանենք Ամերիկան» անվամբ քաղաքական գործողությունների շտաբը:

«Հանրապետական կուսակցությունը երբեք այլևս հարգանք չի վայելի և հզոր չի լինի, քանի դեռ ղեկավար մարմիններում են այնպիսի, այսպես կոչված, «լիդերներ», ինչպիսին ՄքՔոննելն է: Միթչը խոժոռ, խիստ, չժպտացող քաղաքական հաքեր է, նա չունի քաղաքական կամք, բնազդ, իմաստնություն և հմտություն, ինչի հետևանքով հանրապետականները զրկվել են մեծամասնությունից Սենատում»,- ասվում է Թրամփի հայտարարությունում:

Թրամփի այդ հրապարակային հայտարարությունը վկայում է հանրապետական կուսակցության երկու ազդեցիկ գործիչների միջև հետզհետե խորացող տարաձայնությունների և իրարամերժ դիրքորոշումների մասին:

Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ, ՄքՔոնելը ցանկանում է կուսակցությունն առաջնորդել ավանդական ճանապարհով, որի տնտեսական քաղաքականության հիմքում ԱՄՆ-ում բիզնեսի զարգացումն է և շուկայի խթանումը, մինչդեռ մեծ թվով ամերիկացիների աջակցությունն ունեցող Թրամփը փորձում է կուսակցությունը ղեկավարել ամբոխավարական մոտեցումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG