Բաքու է ժամանել Իրանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուջթաբա Զոննուրի գլխավորությամբ։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ իրանցի խորհրդարանականները բանակցություններ կանցկացնեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների և խորհրդարանի ղեկավարության, ինչպես նաև Նախիջևանի ինքնավարության ղեկավարի հետ։ Բանակցությունների օրակարգի մանրամասները չեն հրապարակվում։
Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հաշվի առնելով երկու երկրների պատմական և մշակութային ընդհանրությունները՝ Ադրբեջանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականությունում, և իրանական պատվիրակության այցը կնպաստի հետագա համագործակցության զարգացմանը։