Մատչելիության հղումներ

Գիշերը Շորժայի մերձակայքում ևս մեկ՝ ավելի թույլ երկրաշարժ է գրանցվել


Արխիվային լուսանկար

Երեկ տեղական ժամանակով ժամը 23:31 (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31) Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մերձակայքում ևս մեկ երկրաշարժ՝ հետցնցում է տեղի ունեցել։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2․0 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52 աստիճան և արևելյան երկայնության 45.32 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` Շորժայից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ: Երկրաշարժը զգացվել է նաև Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Հիշեցնենք՝ այս երկրաշարժից մեկ ժամ առաջ Շորժայից 5 կմ հյուսիս-արևելք տեղի էր ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ՝ հետցնցում։

XS
SM
MD
LG