Մատչելիության հղումներ

Էրդողանը Վաշինգտոնին մեղադրում է քուրդ զինյալներին աջակցելու մեջ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների իշխանություններին մեղադրում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներին աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին թուրքական հանրապետության ղեկավարը հայտարարել է այսօր՝ Սև ծովի ափին գտնվող Ռիզե քաղաք կատարած այցի ընթացքում։

«Մի՞թե դուք չեք կանգնած Քրդական բանվորական կուսակցության կամ [Սիրիայում գործող] «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» թիկունքում։Դուք եք աջակցում նրանց։ Եթե մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ապա հարկավոր է անկեղծ մոտեցում որդեգրել։ Դուք պետք է աջակցեք մեզ», - հայտարարում էր Էրդողանը։

Նրա այս հայտարարությունը հնչեց Իրաքի հյուսիսում Թուրքիայի 13 քաղաքացիների մարմինների հայտնաբերման հաջորդ օրը։ Թուրքական իշխանությունները պնդում են, որ հանցագործության հեղինակը քուրդ զինյալներն են։ ԱՄՆ Պետդեպարտամենտը ցավակցական հեռագիր է ուղարկել Անկարա՝ նշելով, որ «դատապարտում է կատարվածը,ե թե հաստատվի, որ դրա հեղինակը իրոք Քրդական բանվորական կուսակցության զինյալներն են»։ Ամերիկյան կողմի ցավակցության տեքստն Էրդողանն այսօր անվանել է «ծաղր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG