Մատչելիության հղումներ

Բաքվում ձերբակալվել են «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստները


«Մուսավաթի» անդամները, արխիվ
«Մուսավաթի» անդամները, արխիվ

Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի՝ «Մուսավաթի» ներկայացուցիչները այսօր հայտարարել են կուսակցության ակտիվիստների ձերբակալության մասին։ Բաքվի Սուրախանի շրջանի տեղական կառույցի ղեկավարի պնդմամբ` ոստիկանությունը կուսակցական ժողովի ընթացքում ձերբակալել է «Մուսավաթի» անդամներից 5-ին։

Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը՝ պնդելով, սակայն, որ բերման ենթարկվածներից միայն մեկն է «Մուսավաթ» կուսակցության անդամ։ «Հիշատակված անձինք Սուրախանի շրջանի թիվ 30 ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել կարանտինային սահմանափակումները խախտելու պատճառով», - նշված է Ադրբեջանի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG