Մատչելիության հղումներ

Կատալոնիայում մեկնարկել են տեղական խորհրդարանի արտահերթ ընտրությունները


Կատալոնիայում մեկնարկել են տեղական խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ Իսպանիայի կազմում գտնվող ինքնավար երկրամասի 135 տեղանոց խորհրդարանում ներկայացված լինելու համար հիմնական պայքարը ծավալվել է կենտրոնական կառավարությունը վերահսկող սոցիալիստների և Կատալոնիայի տեղական կառավարությունը կազմավորած անկախական ուժերի միջև։

Վերջին սոցհարցումները վկայում են, որ ընտրություններում աննշան առավելությամբ կարող են հաղթել Կատալոնիայի անկախացմանը դեմ արտահայտվող սոցիալիստները։ «Եկել է երկխոսություն ծավալելու, հաշտվելու և կամուրջներ կառուցելու ժամանակը», - հայտարարել է Կատալոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրված սոցիալիստ թեկնածու Սալվադոր Իլան։ Կատալոնիայի կառավարության գործող ղեկավար, անկախական Պերե Արագոնեսը հայտարարել է, որ ընտրություններում անկախականության աջակիցների հաղթանակի դեպքում Բարսելոնան կփորձի համաձայնության գալ կենտրոնական իշխանության հետ Իսպանիայից անջատման մասին հանրաքվեի անցկացման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG