Մատչելիության հղումներ

Ադրբեջանին են փոխանցվել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած 7 անձանց մարմինները


Արցախ - Ադրբեջանցի զինվորները Շուշիի հսկիչ անցակետում, արխիվ
Արցախ - Ադրբեջանցի զինվորները Շուշիի հսկիչ անցակետում, արխիվ

Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած 7 անձանց մարմինները։ Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրությունը։

«Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 7 ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացիների մարմինները հանձնել է փետրվարի 12-ին՝ Շուշիի մերձակայքում», - հաղորդում է ադրբեջանական գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG