Մատչելիության հղումներ

Իշխանաձորի տարածքից երեկ հայտնաբերվել է ևս 3 աճյուն


Որոնողա-փրկարարական աշխատանքներ ռազմական գործողությունների շրջանում, արխիվ

Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ այդ զոհված անձինք զինծառայողներ, ռազմական գործողությունների մասնակիցներ են, նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերից 13-ից մինչ օրս հայտնաբերվել է 1374 աճյուն, ասված է հաղորդագրությունում։

Այսօր նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG