Մատչելիության հղումներ

Արցախում երեկ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2 հազար 612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG