Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահներն ապահովել են շինտեխնիկայի տարանցումը Շուշի


Ռուս խաղաղապահը Լաչինի մոտ, արխիվ

Ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմի խնդրանքով ապահովել են շինտեխնիկայի և անհրաժեշտ այլ պարագաների տարանցումը Շուշի, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, ռուս զինծառայողներն ավելի քան 6 տասնյակ ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի բերդաքաղաք` տեղի ենթակառուցվածքների վերականգնման համար։ «Ռուսական խաղաղապահ առաքելությունն առաջիկայում ևս կնպաստի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանն ու տարածաշրջանում խաղաղ կյանքի ամրապնդմանը»,- հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG