Մատչելիության հղումներ

Քննարկվել են Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր կայացել է Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Ավինյանը գրասենյակից փոխանցում են, որ քննարկել են Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը:

«Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մաս է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը», - նշել է Ավինյանը:

Նրա խոսքով` Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները, և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները:

Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG