Մատչելիության հղումներ

Կայացել է հեռախոսազրույց ԱՄՆ և Չինաստանի նախագահների միջև


Ջո Բայդենը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում հանդիպում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, 2013թ․

Կայացել է հեռախոսազրույց Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահների միջև: Սա անցյալ ամիս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ջո Բայդենի առաջին զրույցն է Սի Ծինփինի հետ:

«Նախագահ Բայդենն ընդգծել է իր լուրջ մտահոգությունները՝ կապված Պեկինի հարկադրական և անարդար տնտեսական գործունեության, Հոնկոնգում բռնությունների, Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների ոտնահարումների և տարածաշրջանում, ներառյալ՝ Թայվանի նկատմամբ, ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին մի շարք տնտեսական, քաղաքական, նաև մարդու իրավունքներին առնչվող խնդիրների պատճառով:

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով Չինաստանին մեղադրեց կորոնավիրուսային համավարակի համար, նախորդ տարվա մարտից չէր խոսում Չինաստանի ղեկավարի հետ:

XS
SM
MD
LG