Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին ավարտին հասցնել դատական համակարգի բարեփոխումները


Չնայած առկա խնդիրներին՝ Վրաստանը հակված է կատարել այն պարտավորությունները, որ ստանձնել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ընթացքում։ Այդ մասին գրված է Եվրահանձնաժողովի կողմից նախօրեին հրապարակված տարեկան զեկույցում, որի նպատակն է գնահատել Վրաստանի՝ եվրաինտերգրման ճանապարհին արձանագրած առաջընթացը։

Զեկույցի հեղինակների համոզմամբ` Վրաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրներն են դատական բարեփոխումների անավարտ լինելը և քաղաքական բևեռացումը։ «Դատական բարեփոխումների չորրորդ ալիքի անցկացումը 2021 թվականին շարունակելու է կարևորագույն նշանակություն ունենալ», - նշված է զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG