Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը


Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում16 հարց է:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ փակ գաղտնի քվեարկությամբ, 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին։

Այս պահին խորհրդարանը քննարկում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ միջոցառման գլխավոր նպատակը կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումն է:

XS
SM
MD
LG