Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորը ՄԻԵԴ Հայաստանի դեմ ներկայացված գանգատի մանրամասներ է հրապարակում


Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատան՝ Հայաստանին մեղադրելով գրեթե 30 տարիների, ինչպես նաև վերջին 44-օրյա պատերազմի ընթացում ադրբեջանական «օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների խախտումների մեջ։

ինչպես երեկ հայտարարել է խորհրդարանի իրավական հանձնաժողովի անդամ Քամալ Սաֆարովը, Բաքուն Երևանին նաև մեղադրում է, որ ոչինչ չի ձեռնարկվել 1990-ական թվականների պատերազմի ժամանակ անհետ կորած 3 հազար 800 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար։

Վերջին 44-օրյա պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է բալիստիկ հրթիռներով ու կասետային ռումբերով քաղաքներ ու գյուղեր հրետակոծելու մեջ՝ պնդելով, որ դրա հետևանքով 93 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա ու 28 կին, 423 քաղաքացի վիրավորվել է։ Ըստ ադրբեջանական կողմի գանգատի՝ հրետակոծությունների հետևանքով փլուզվել է 264 շենք ու 9 հազար 294 մասնավոր տուն։

Հիշեցնենք, Հայաստանը ևս Եվրադատարան գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ, ՄԻԵԴ-ն անցած շաբաթ հայտնեց, որ ստացել է երկու երկրների միջպետական գանգատները։

XS
SM
MD
LG