Մատչելիության հղումներ

Մյանմայում շարունակվում են ռազմական հեղաշրջման դեմ բողոքի ցույցերը


Ոստիկանները ջրցան մեքենա են կիրառում ցուցարարների դեմ

Մյանմայում (Բիրմա) այսօր ևս հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով երկրում իրականացված ռազմական հեղաշրջման դեմ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենա է կիրառել։

Փետրվարի 1-ին զինվորականները տապալել են ընտրած իշխանությանը ու երկրի կառավարումը վերցրել իրենց ձեռքը։ Ձերբակալվել են ավելի քան հարյուր բարձաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական ղեկավարությունը, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին։

Իշխանությունը վերցրած զինվորականները խոստանում են մեկ տարի անց ընտրություններ կազմակերպել։

53 միլիոն բնակչություն ունեցող Մյանմայում հեղաշրջման առաջին օրերի վախը հաղթահարած հազարավոր քաղաքացիներ վերջին օրերին համարձակորեն դուրս են գալիս փողոցներ՝ բողոքելով հեղաշրջան դեմ։

XS
SM
MD
LG