Մատչելիության հղումներ

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվի


Որոնողական աշխատանքներ Արցախում

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Պատճառն, ըստ ԱԻՊԾ-ի, ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Նշենք, որ երեկ էլ որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG