Մատչելիության հղումներ

Անցած երկու օրերին հայ - ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել


Հայաստանի դրոշը Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում, փետրվար, 2021թ
Հայաստանի դրոշը Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում, փետրվար, 2021թ

Փետրվարի 7-ին և 8-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես` Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Հայաստանի Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով, ասված է հաղորդագրությունում։



XS
SM
MD
LG