Ռուսաստանը հույս ունի, որ համաճարակի պատճառով հետաձգված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը տեղի կունենա այս տարվա հունիսին Չինաստանում: Այդ մասին երեկ հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը:
Կուզնեցովի խոսքով՝ քննարկման համար բազմաթիվ հարցեր են կուտակվել: «Մասնավորապես, մենք շատ մտահոգված ենք Սիրիայում համաշխարհային ժառանգության հուշարձանների խնդրով», - ասել է նա՝ հավելելով․ - «Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է այն խնդրի շուրջ, թե ինչպես ապահովել կրոնական, պատմական, մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս խնդիրները մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում՝ չնայած համաճարակի ընթացքում դրանց քննարկման հնարավորությունները կտրուկ նվազել են»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը պետք է տեղի ունենար 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 9-ը: