Մատչելիության հղումներ

Մերկելն ասում է` «ամեն ինչ կանենք բնականոն կյանքին վերադառնալու համար»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ կարանտինի սահմանափակումները թուլացնելու հարցում կառավարության համար առաջնահերթություն կլինեն դպրոցներն ու մանկապարտեզները: Այդ մասին կանցլերն ասել է ծնողների հետ առցանց քննարկման ընթացքում:

«Հուսով եմ` այս վիճակն անվերջ չի տևի, և դուք կտեսնեք լույսը թունելի վերջում, բայց, իհարկե, տհաճ վիճակ է: Մենք ամեն ինչ կանենք բնականոն պայմաններին վերադառնալու համար և այդ առումով նախևառաջ կփորձենք վերականգնել մանկապարտեզների ու տարրական դպրոցների աշխատանքը»,- ասել է կանցլերը:

Այսօրինակ առցանց եղանակով Մերկելը վերջերս քննարկումներ է անցկացրել ոստիկանների և ուսանողների հետ:

Առաջիկայում նա հեռավար կարգով հանդիպումներ կունենա թեժ գծերի աշխատակիցների, արվեստագետների, մշակույթի ոլորտի ծառայողների և կամավորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG