Մատչելիության հղումներ

Հնդկաստանում բնական աղետի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ


Հիմալայան սառցադաշտի փլուզումն ավերել է հիդրոէլեկտրակայանը և ամբարտակը, Ղամոլիի շրջան, Ութարախանդի նահանգ, 7-ը փետրվարի, 2021թ.
Հիմալայան սառցադաշտի փլուզումն ավերել է հիդրոէլեկտրակայանը և ամբարտակը, Ղամոլիի շրջան, Ութարախանդի նահանգ, 7-ը փետրվարի, 2021թ.

Հնդկաստանում մեծ սառցադաշտի փլուզման հետևանքով կան զոհեր և առնվազն 192 անհետ կորած:

Հիմալայան լեռնային շրջանում տեղի ունեցած աղետի արդյունքում փլուզվել է մի փոքրիկ հիդրոէլեկտրակայան, և վնասվել է մեկ ուրիշը: Ջրի, քարերի և հողաշերտի հսկայական զանգվածը լցվել է կիրճը և փակել է թունելը:

Անհետ կորածների մեծ մասն այդ երկու հիդրոէլեկտրակայանների աշխատողներն են: Փրկարարները փորձում են հասնել թունել, որում, ենթադրաբար, կարող է մնացած լինեն աղետը վերապրած մի քանի տասնյակ մարդիկ:

«Թունելը մեծ է` 180 մետր է, մենք կարողացել ենք 70-80 մետր առաջ անցնել, երկու էքսկավատոր է աշխատում, թունելից անջատվում է մի խորշ, որում, ըստ մեր կարծիքի, մոտ 3 կամ 4 տասնյակ մարդ է գտնվում, փորձում ենք նրանց փրկել»,- ասել է շրջանի փոխոստիկանապետ Ապարնա Կումարը:

Աղետի վայր են գործուղվել մի խումբ գիտնականներ, ովքեր պետք է պարզեն սառցադաշտի փլուզման պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG