Ռուսական արտադրության «Սուխոյ SSJ» օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով այսօր ընդհատել է Սարատով-Մոսկվա չվերթը։ Խնդիրները զգացվել են թռիչքուղու վրա թափ հավաքելու ժամանակ, և օդանավը վերադարձել է ելման կետ, հայտնել են «Ինտերֆաքս»-ի աղբյուրները։
Օդանավում 74 մարդ կար, ներառյալ անձնակազմի 5 անդամները: Տուժածներ չկան։ Մասնագետները ստուգում են օդանավը։ Ուղևորները սպասում են հաջոդ թռիչքին։