Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ուրբաթ օրը հարյուրավոր մարդիկ կրկին դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով կառավարության քաղաքականության դեմ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ջրանետ մեքենա է կիրառել։
Հակակառավարական ցույցերը Չիլիում շարունակվում են ավելի քան մեկ տարի։ Ցուցարարները պահանջում են բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակային, առողջապահության և կրթության ոլորտներում։
Անհավասարությունների դեմ ուրբաթօրյա ցույցերը Սանտյագոյում ավանդույթ են դարձել՝ յուրաքանչյուր ուրբաթ մարդիկ դուրս են գալիս փողոցներ։
Չիլին հարավամերիկյան զարգացած երկրներից մեկն է։