Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել


Արցախում երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք՝ իրականացված 46 թեստավորումներից։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից 481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG