Մատչելիության հղումներ

Էրդողանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային հորդորել է զբաղվել սեփական խնդիրներով` Թուրքիայի գործերին խառնվելու փոխարեն


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային հորդորել է Թուրքիայի ներքին գործերին խառնվելու փոխարեն զբաղվել սեփական խնդիրներով: «Նրանք նախ հայելու մեջ թող նայեն, ոչ թե Թուրքիային քննադատեն»,- Էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի առաջնորդը այդ մասին խոսել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ պատասխաանելով Բոսֆորի համալսարանի բողոքի ցույցերի հարցով Անկարայի դիրքորոշման քննադություններին։ Էրդողանը Վաշինգտոնին հիշեցրել է ռասիզմի խնդիրների, մասնավորապես ոստիկանների հետ աֆրոամերիկացիների բախումների մասին, իսկ Փարիզին՝ «դեղին սաղավարտների» շարժման ակցիաների։

2021 թվականի առաջին օրերից Թուրքիայում բողոքի մարդաշատ ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ Բոսֆորի համալսարանի ռեկտորի նշանակման։ Խոսքը Էրդողանի գլխավորած կուսակցության անդամ, տնտեսագետ Մելիխ Բուլուի մասին է։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Թուրքիայում համալսարանի ռեկտոր է նշանակվում Էրդողանի մերձավորը։ Մինչև 2016 թվականը թուրքական համալսարանների ռեկտորները ընտրվում էին քվեարկության միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG