Մատչելիության հղումներ

Ջեյմի Ֆլայը վերադառնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայ, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տնօրենների խորհուրդը մեդիակորպորացիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ջեյմի Ֆլային, ով այդ աշխատանքին է վերադառնում 2020 թվականի հունիսին պաշտոնանկ արվելուց հետո։

«Ես ուրախ եմ վերադառնալ «Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնին՝ այս բարդ ժամանակաշրջանում գլխավորելու մեդիակորպորացիան», - հայտարարել է Ֆլայը՝ ընդգծելով, որ հպարտանում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողներով և աշխատակիցներով, ովքեր չնայած համաճարակին ու այլ մարտահրավերներին՝ ազնիվ և անաչառ շարունակում են հասցնել տեղեկատվությունը նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։ «Ինձ համար պատիվ է կրկին աշխատել այդ մարդկանց կողքին», - ասել է Ֆլայը:

Ջեյմի Ֆլայն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ էր նշանակվել 2019 թվականի օգոստոսին։ Անցյալ տարվա հունիսին արտերկրում ամերիկյան հեռարձակումները համակարգող կառույցը՝ Գլոբալ մեդիաների գործակալությունը այդ ժամանակ ղեկավարող Մայքլ Փեքի որոշմամբ նա թողել էր պաշտոնը։

Ֆլայը արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետ է, աշխատել է Գերմանական Մարշալի հիմնադրամում և ԱՄՆ Կոնգրեսում, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդում և Պաշտպանության նախարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG