Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանի խոսնակը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա


Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Ըստ Ռուսաստանում Իրանի դեսպանատան, բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է հանդիպել Պետդումայի և ՌԴ արտգործնախարարության պաշտոնյաների հետ։

Անցած շաբաթ էլ Մոսկվա էր մեկնել Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը․ Թեհրանն առաջարկում է Հարավային Կովկասում համագործակցության նոր հարթակ ստեղծել 3+3 ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG