Մատչելիության հղումներ

Կուսակցությունները միլիոնավոր դրամների աջակցություն կստանան պետբյուջեից


Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, 14-ը հունվարի, 2019թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ, պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները։

Ըստ այդմ, այս տարվա պետբյուջեից «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 7 միլիոն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 5.2 միլիոն, և ՀՅ Դաշնակցությունը` 4.3 միլիոն դրամ։

Կառավարությունը նման որոշում կայացրեց` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG