Մատչելիության հղումներ

Լավրովի պնդմամբ՝ Արևմուտքը Նավալնիի հարցում «մեծամիտ հռետորաբանություն է որդեգրել»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

«Նավալնիի շուրջ ծավալվող զարգացումներում Արևմուտքի որդեգրած հռետորաբանությունը մեծամիտ է և անհարկի», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք կարծում են, թե Ռուսաստանը կարող էր ավելի ագրեսիվ կերպով արձագանքել Արևմուտքից հնչող հայտարություններին։ Մենք, սակայն, մեր դիվանագիտակական և քաղաքական պրակտիկայում գերադասում ենք զերծ մնալ լպիրշ հռետորաբանությունից», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնենք, Արևմուտքը քննադատում է Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի​ դատապարտումը 3,5 տարվա ազատազրկման՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։

XS
SM
MD
LG