Մատչելիության հղումներ

Աբխազիան հայցում է Մոսկվայի աջակցությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում


Ռուսաստանցի բժիշկների պատվիրակությունը Աբխազիայի հիվանդանոցներից մեկում, հուլիս, 2020թ․

Աբխազիայի առողջապահության նախարարությունը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ ռուսաստանցի բժիշկներ հանրապետություն գործուղելու խնդրանքով։ Այդ մասին այսօր հայտարարել է Աբխազիայի առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան՝ նշելով, որ Մոսկվայից առայժմ որևէ պատասխան չեն ստացել։

«Քանի որ Ռուսաստանում համաճարակաբանական վիճակը ևս շատ ծանր է, ռուսաստանցի բժիշկները այլևս չեն աշխատում Գուդաուտայում գտնվող կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոցում։ Հուսով ենք, սակայն, որ ռուսական կողմի օգնությունը կվերսկսվի», - հայտարարել է Աբխազիայի առողջապահության նախարարը։

Շուրջ 240 հազար բնակիչ ունեցող Աբխազիայում մինչ օրս կորոնավիրուսի 11 հազար դեպք է արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG