Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո


Հայ-վրացական սահման, Բագրատաշենի անցակետ, արխիվ

Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան, պարզաբանում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Վրաստանը հայտարարեց, որ մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար, մասնավորապես փետրվարի 1-ից երկիր կկարողանան մտնել այն օտարերկրացիները, որոնք սահմանային կետերում փաստաթուղթ կներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին, այդ դեպքում այցելուները պարտավորված չեն լինի 12-օրյա կարանտին պահել։

Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսօր նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) անցնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG