Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի պատվիրակությունը Ուհանում ստուգայց է կատարել անասնաբուժական կենտրոն


Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունն այսօր այցել է անասնաբուժական կենտրոն։ Մասնագետներից կազմված պավիրակությունը Ուհան է մեկնել` ուսումնասիրելու COVID-19 վիրուսի ծագման աղբյուրները։

Ուհանը համարվում է կորոնավիրուսի օջախը, որտեղից այն դուրս է եկել ու տարածվել աշխարհով մեկ։ Վարկածներից մեկի համաձայն` այդ վիրուսը չղջիկներից անցել է մարդկանց տեղական ուտելիքի միջոցով։

ԱՀԿ-ի մասնագիտական պատվիրակությունը մինչ այս եղել է Ուհանի գլխավոր հիվանդանոցներում, հիվանդությունների կանխարգելման տարածաշրջանային կենտրոնում, ծովամթերքի շուկայում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ զգուշացրել է, որ հետաքննությունը հնարավոր է չտա վիրուսի ծագման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG