Մատչելիության հղումներ

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը


Քոչարյանը դատարանի դահլիճում՝ նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները, հետևաբար դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվել գործով վարույթից և շարունակում են պաշտպանել մեղադրանքը։

Նշենք, որ իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ լինելու վերաբերյալ։ Այսօր շարունակվում է սույն գործով դատական նիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG