Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլի ուղղությունից հայտնաբերվել է ևս 9 զինծառայողի աճյուն


ԱԻՊԾ աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում, դեկտեմբեր, 2020թ․

Արցախի արտակարգ իրաբիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:

Նախնական տվյալներով՝ նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ ԱԻՊԾ-ի, փետրվարի 1-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:

Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանում:

XS
SM
MD
LG