Մատչելիության հղումներ

Վրաստանում առաջին փուլում վակցինա կստանա բնակչության 20 տոկոսը


Բողոքի ակցիա կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված կարանտինի դեմ, Թբիլիսի, 30 հունվարի, 2021թ.

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք: Ընդհանուր հաշվով ախտահարված մարդկանց թիվը հասել է 258 հազար 351-ի:

Ապաքինվել է 249 հազար 709 հիվանդ, ինչը կազմում է վարակվածների շուրջ 96.7 տոկոսը:

Վրաստանում վերջին օրերին տեղի են ունենում բողոքի ցույցեր կարանտինի դեմ, մասնավոր տարբեր հիմնարկների աշխատակիցներ հայտարարում են, որ սահմանափակումների հետևանքով սնանկացման եզրին են հայտնվել:

Անցած օրում վարակից մահացել է 16 մարդ: Կորոնավիրուսից ընդհանուր հաշվով մահացել է 3 հազար 194 մարդ:

Վարակը գրանցվել է Վրաստանի 3 միլիոն 700 հազար բնակիչների մոտ 7 տոկոսի մոտ:

Ենթադրվում է, որ Վրաստանում առաջիկա օրերին կսկսեն պատվաստանյութ տրամադրել բնակչությանը: Առաջին փուլում կպատվաստվի 700 հազար մարդ, ինչը կազմում է ամբողջ բնակչության 20 տոկոսը:

XS
SM
MD
LG