Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը


Զաքիր Հասանովը Բաքովում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

«Կողմերն ընդգծել են այս ուղղությամբ ջանքերը ավելացնելու, մասնավորապես, համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը Աղդամ էր ժամանել երեկ` Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու:

XS
SM
MD
LG