Արցախում երեկ կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահական գերատեսչությունը:
Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը, նախարարության փոխանցմամբ, ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 291 թեստավորում: