Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արխիվ

Ադրբեջանի նախագահը այսօր զանգահարել է Ռուսաստանի առաջնորդին, և շնորհավորել Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի բացման կապակցությամբ։

Ավելի վաղ Իլհամ Ալիևն այս հարցով հեռախոսազրույց էր ունեցել և շնորհավորել նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին, վստահություն հայտնելով, որ այդ քայլը կնպաստի «տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»։

Ըստ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը նաև կարևորել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի՝ այսօր Մոսկվայում սկսված հանդիպումը, որի ընթացքում կողմերը պետք է քննարկեն տարածաշրջանում ճանապարհների ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման հարցը։

«Զրույցի ընթացքում նախագահները նաև գոհունակություն են հայտնել ռազմավարական համագործակցության վրա հիմնված ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, և այդ կապերի հետագա ամրապնդման վստահություն հայտնել», - հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։

XS
SM
MD
LG