Մատչելիության հղումներ

Վերաքննիչն ուժի մեջ է թողել դատավոր Գրիգորյանի և նրա օգնականի արդարացման դատավճիռը


Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնականի արդարացման դատավճիռը, հայտնում է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը:

«Վերաքննիչ դատարանը նախագահությամբ Ս. Համբարձումյանի դատավորներ Ա.Մնացականյանի և Ն. Հովակիմյանի մերժեցին գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքը ուժի մեջ թողնելով դատավոր Դ.Բալայանի կողմից Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատավճիռը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար, նա մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, դատավորը հայտարարել էր, թե այս ամենն իր հետ տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ անցած տարի մայիսի 18-ին կալանքից ազատ արձակեց Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև կասեցրեց քրեական գործն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշ կասկածներ փարատելու համար։

Ըստ քրեական գործի, դատավոր Գրիգորյանը պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու պատճառով այնպես է արել, որ դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել այն մասին, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, Քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր, հայտարարում է ՀՔԾ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG