Մատչելիության հղումներ

Բայդենի աշխատակազմը Իրանի հարցով հատուկ բանագնաց է նշանակում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, արխիվ

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը Իրանի հարցով հատուկ բանագնաց է նշանակում։ Ըստ պաշտոնական աղբյուրների, ակնկալվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր այդ պաշտոնը կվստահի նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան խորհրդական Ռոբերտ Մալլեյին։

57-ամյա ամերիկացի քաղաքագետն անձամբ էր աշխատել 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրի վրա, որով Թեհրանը համաձայնել էր կրճատել միջուկային ծրագրերը՝ արևմտյան պատժամիջոցները սառեցնելու դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, սակայն, միակողմանիորեն դուրս էր եկել այդ համաձայնագրից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Իրանն էլ իր հերթին էր խախտել համաձայնագրի դրույթներն ու չնայած միջազգային հանրության հորդորներին՝ վերսկսել միջուկային փորձարկումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG