Մատչելիության հղումներ

Ռուս զինվորականներն աջակցել են Ադրբեջանին մարդասիրական բեռներ տեղափոխել ԼՂ-ում


Ռուս զինվորականները աջակցել են Ադրբեջանին մարդասիրական բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Զինվորական 15 բեռնատարների ռուսական շարասյունը շինանյութեր է տեղափոխել Մատաղիսից Քելբաջարի շրջան։ Խաղաղապահ առաքելությունը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տեղափոխումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ», - ընդգծել է ռուսական ռազմական գերատեսչությունը՝ պնդելով, թե դա բխում է նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG