Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 322 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Ըստ հաղորդագրության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 199 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG