Մատչելիության հղումներ

Զարիֆը հայտնում է, որ Թբիլիսիում քննարկել է Սև ծովից Պարսից ծոց միջանցքի հարցը


Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, 28-ը հունվարի, 2021թ.
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, 28-ը հունվարի, 2021թ.

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Թվիթերի իր էջում գրել է, որ Թբիլիսում հանդիպել է Վրաստանի նախագահին, վարչապետին, հեռախոսազրույց է ունեցել ինքնամեկուսացման մեջ գտնվող արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Զարիֆը հատնել է, որ Թբիլիսիում քննարկել է Սև ծովը Պարսից ծոցի հետ կապող տրանզիտ միջանցքի հետ կապաված հարցեր։

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Գերոգի Գախարիան և Մոհամմադ Զարիֆը քննարկել են տարածաշրջանի իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, անդրադարձել են առևտրա-տնտեսական կապերը ամրապնդելու, տրանսպորտային հաղորդակցությունների և տրանզիտի հնարավորություններին, ինչպես նաև առկա դժվարությունները ժամանակին կարգավորելու անհրաժեշտության հարցերին:

Մոհամմադ Զարիֆը աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Վրաստանի նախագահի գրասենյակը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է օկուպացիային և օկուպացված տարածքներում տիրող ծանր իրավիճակին։ «Նախագահը ընդգծել է տարածաշրջանում և Վրաստանում կայունության կարևորությունը», - նշված է հաղորդագրությունում։

Պաշտոնական հաղորդագրությունում ակնարկ չկա, թե հանդիպումներում քննարկվել է ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանային վեց երկրների համագործակցության գաղափարը, բայց Վրաստանի ընդդիմությունը կասկածում է, որ Զարիֆի տարածաշրջանային այցի նպատակը նման ձևաչափի քննարկումն է և չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր համագործակցել իր տարածքներն օկուպացրած Ռուսաստանի հետ։ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանը համարում է իր շրջանները և պնդում, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքի 20 տոկոսը։

Հիմա Վրաստանի ընդդիմությունը իշխանությունից պահանջում է «վեցի համագործակցության» ձևաչափի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնել։ «Լելո» կուսակցությունից Գրիգոլ Գեգելիան ասել է․ «Բնականաբար մեզ համար կարևոր է խաղաղ և բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկների հետ, բայց մենք ցանկանում ենք ընդգծել, որ «Կովկասյան վեցնյակին» անդամակցելը, որի մեջ մտնում է նաև Ռուսաստանը, ակնհայտորեն հակասում է Վրաստանի ազգային շահերին, արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը»։

«Կովկասյան վեցնյակ» ձևաչափը կնպաստի Կովկասում Ռուսաստանի ազդեցության հետագա ամրապնդմանը, և ուղղված է դուրս մեղել մեր արևմտյան գործընկերներին Հարավային Կովկասից։ Ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանը։ Մենք հիշում ենք նախագահ Զուրաբիշվիլիի մշուշոտ հայտարարությունները կովկասյան պլատֆորմի մասին։ Արտգործնախարարության դիրքորոշումը այդ նախաձեռնության վերաբերյալ հայտի չէ։ Մինչդեռ Վրաստանը ընդունում է Իրանի արտգործնախարարին, որի այցի օրակարգը համապատասխանում է վեցի ձևաչափին, ինչը մեր երկրին դնում է դժվարին ընտրության առաջ», - ասել է ընդդիմադիր գործիչը, նշելով, որ Մոհամմադ Զարիֆը տարածաշրջանային այց է կատարում հենց այն երկրներ, որոնք ենթադրաբար մաս են կազմելու կովկասյան համագործակցության ձևաչափին:

Վրաստանում Իրանի դեսպան Աքբար Քասեմը ավելի վաղ անուղղակի հաստատել է, որ Մոհամմադ Զարիֆի բանակցությունների օրակարգում ընկած են ղարաբաղյան պատերազմից հետո նոր ֆորմատների ձևավորման հարցերը։ Դեսպանի խոսքերով՝ Իրանի արտգործնախարարի այցերը Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա, կարող են շրջադարձային լինել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ու ամրապնդելու կարևոր գործընթացների համար։ Վրաստանում Իրանի դեսպանը համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու, այսպես ասած՝ փուլային տարբերակ է առաջ քաշել, սկզբում 1+3, այսինքն՝ Իրան+Հարավկովկասյան երեք երկրները, իսկ ժամանակի հետ այն կընդլայնվի՝ դառնալով վեցնյակի համագործակցության ձևաչափ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG